Էքսպերտ բժշկական կազմակերպությունների խումբ

ՄՌՏ էկսպերտ հոլդինգը Ռուսաստանում գործող ամենախոշոր ցանցերից մեկն է, որն համախմբում է ախտորոշիչ կենտրոններ, որոնք մասնագիտացված են մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիայի ուղղությամբ և բազմաֆունկցիոնալ կենտրոններ, որտեղ ՄՌՏ ախտորոշման հետ մեկտեղ կիրառվում են նաև այլ ավանգարդ մեթոդներ՝ գրեթե ցանկացած գաղտնի պաթոլոգիա հայտնաբերելու կամ բացառելու նպատակով:

  • անհատական վերաբերմունք պացիենտի հանդեպ
  • լավագույն մասնագետնեի ընտրություն
  • աշխատակիցների որակավորման բարձրացման պարբերական դասընթացներ
  • ժամանակակից սարքավորումներ

ՄՌՏ էկսպերտ հոլդինգի բոլոր ախտորոշիչ կենտրոնները, սկսած մայրաքաղաքայիններից, վերջացրած ռեգիոնալ կենտրոններով, հագեցած են ոլորտի համաշխարհային լիդերների ժամանակակից էկսպերտ կարգի սարքավորումներով՝ Philips և Siemens՝ 1,0-ից մինչև 3,0 տեսլա լարվածության տոմոգրաֆներ։

ՄՌՏ էկսպերտ -ի ախտորոշիչ կենտրոնները գործում են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Սոչիից մինչև Մուրմանսկ, պացիենտներ են ընդունում Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Տվերում, և այլ քաղաքներում։ Այս տարվա ընթացքում <<ՄՌՏ էկսպերտ>>-ի կենտրոնների քանակը Ռուսաստանում կհասնի 50-ի։

Տոմոգրաֆիկ հետազոտությունների տվյալների ընդհանուր բազան (տարեկան ավելի քան 700 000 հետազոտություն), համաշխարհային մակարդակի ՄՌՏ ախտորոշման բժիշկ փորձագետների առկայությունը ընկերությունում և անձնակազմի բարձր որակավորման մակարդակը երաշխավորում է, որ ցանկացած ռեգիոնալ <ՄՌՏ էկսպերտ>> ախտորոշիչ կենտրոնում պացիենտը կսպասարկվի Եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Գործում են գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնցում իրականացվում են մասշտաբային գիտական հետազոտություններ ՄՌՏ ախտորոշման ոլորտում, մշակվում են վերջինիս առաջընթացային ուղիները։

Դիագնոստիկ կենտրոն
  • Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)
  • Մագնիտո-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
  • Ուլտրաձայնային ախտորոշում
  • Բժիշկ մասնագետների ընդունելություն
  • Հետազոտության էնդոսկոպիկ մեթոդ
  • Լաբորատոր ախտորոշում
  • Ալերգենների լաբորատոր ախտորոշում
  • Ցերեկային ստացիոնարի ծառայություններ

Ներկայումս 39 ախտորոշիչ կենտրոն գործում է Ռուսաստանի 36 տարածաշրջանում և 10 բազմապրոֆիլ կլինիկա 10 տարածաշրջանում: Կենտրոնների միջև գոյություն ունեցող կապը և տարածքային մեծ ծածկույթը թույլ է տալիս կրճատել պացիենտի ճանապարհը: Մարդիկ այլևս կարիք չունեն պահելու տարբեր տեղեկանքներ և շրջել բազմաթիվ կաբինետներով՝ աշխատակիցները կօգնեն կազմել պացիենտի համար առավելագույնս պարզ ճանապարհ:

Տրամադրվում է էլեկտրական կրիչի վրա բժշկական տվյալների ձայնագրման հնարավորություն, ինչն էլ պացիենտին թույլ կտա խորհրդակցել Ռուսաստանի և աշխարհի առաջավոր մասնագետների հետ:

Մեզ համար կարևոր է հետադարձ կապը: Մենք ուշադրությամբ վերլուծում ենք պացիենտների մեկնաբանությունները՝ օգնության տրամադրման համակարգը կատարելագործելու նպատակով:

У группы компаний «Эксперт» большие планы. Мы ежегодно открываем от 5 до 10 диагностических центров «МРТ Эксперт» и 1-2 многопрофильных центра «Клиника Эксперт». Спектр услуг регулярно расширяется. В ближайшее время собираемся открыть отделения стационарного лечения.

Информация о компании для инвесторов