Հարցեր և պատասխաններ

Ինչքան հաճախ կարելի է անցնել ՄՌՏ հետազոտություն:

ՄՌՏ-ն հանդիսանում է ախտորոշման ամենաանվտանգ մեթոդը և մինչ օրս, բժշկական պրակտիկայում, ՄՌՏ հետազոտության բացասական ազդեցության դեպք մարդկային օրգանիզմի վրա դեռևս չի գրանցվել:

Ի տարբերություն ՀՏ հետազոտության ՄՌՏ-ն չունի սահմանափակումներ կրկնակի հետազոտության համար, ինչն էլ ՄՌՏ-ն դարձնում է օրգանիզմի վիճակի ամենադինամիկ հսկողության մեթոդը: Սակայն, մյուս կողմից, թե ինչ հաճախականությամբ է հարկավոր իրականացնել ՄՌՏ հետազոտություն ավելի լավ է որոշել բուժող բժշկի հետ՝ կախված մարդու առողջական վիճակից:

Կարելի՞ է արդյոք երեխաներին անցնել ՄՌՏ հետազոտություն և որ տարիքից:

Երեխաներին ուղեգրում են ՄՌՏ հետազոտության բուժող բժշկի ցուցումով՝ տարբեր պաթոլոգիաների կամ հիվանդությունների կասկածի դեպքում: Այս հետազտությունը կարելի է անցնել նույնիսկ նորածինների: Սակայն հիմնական գործոնը հանդիսանում է ոչ թե երեխայի տարիքը, այլ վերջինիս՝ հետազոտության ընթացքում անշարժ պարկելու կարողությունը: Կախված հետազոտության տեսակից այն կարող է տևել 15-40 րոպե: Այն դեպքում, երբ երեխան չի կարողանում անշարժ պարկել հետազոտության ընթացքում, հետազոտության պատկերը ստացվում է վատ որակի, ոչ պարզ, ինչն էլ դժվարացնում է բժշկի կողմից ճշգրիտ ախտորոշման գործընթացը: Այդ իսկ պատճառով ամենափոքր պացիենտներին, բժշկի ցուցումով, ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է անզգայացման տակ:

Կա՞ն արդյոք հակացուցումներ:

Քանի որ հետազոտության ընթացքում գործում է հզոր մագնիսական դաշտ և հաշվի առնելով սարքի կառուցվածքը՝ կարող են լինել մի շարք սահմանափակումներ՝

Բացարձակ հակացուցումներին են վերաբերում՝

  • կարդիոստիմուլյատորները
  • Իլիզարովի ապարատը
  • Մետաղական իմպլանտները
  • Էլեկտրոնային կամ մագնիտային մետաղներով կառուցված միջին ականջի իմպլանտանտներ
  • մարմնում բեկորների առկայություն
  • աչքերում մետաղական ոսպնյակների առկայություն

Հարաբերական հակացուցումներին են վերաբերում հետևյալի առկայությունը՝

  • ներքին ականջի պրոթեզավորում
  • ինսուլինային պոմպ
  • սրտի արհեստական կլապաններ
  • վախ փակ տարածությունից

հետազոտության անցկացման օրը ցանկալի է չօգտագործել դեկորատիվ կոսմետիկա, քանի որ կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ պարունակվում են նաև մետաղներ: Շատ հազվադեպ մետազ պարունակվում է նաև դաջվածքների համար օգտագործվող ներկերի մեջ:

ՄՌՏ հետազոտության ժամանակ կա՞ արդյոք ճառագայթային ազդեցություն:

Մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիան ճառագայթային ազդեցություն չի գործում օրգանիզմի վրա: Սարքի մեջ ստեղծվում է մշտական, մեծ հզորությամբ մագնիսական դաշտ: Մագնիսային դաշտին հետ զուգահեռաբար ուղարկվում են էլեկտրոմագնիսային իմնպուլսներ: Այս իմպուլսների ազդեցության ներքո մարդու օրգանիզմում ջրածնի ատոմները սկսում են ռեզոնացվել: հյուսվածքներում ջրածնի տարբեր քանակության պատճառով, ռեզոնացումն իրականացվում է տարբեր ձևերով: Հենց այս ռեզոնանսն էլ ֆիքսվում է և վերափոխվում 3չափավոր պատկերի:

Ինչքա՞ն է տևում հետազոտությունը:

Հետազոտության տևողությունը կախված է հետազոտության տեսակից, թե կոնկրետ որ օրգանի կամ հյուսվածքի հետազոտություն է իրականացվում: Օրնակ գլխի ՄՌՏ հետազոտությունը տևում է 15-20 րոպե: Կոմպլեքս ախտորոշումը կատարում է մի քանի օրգանի և հյուսվածքի քննություն, այդ իսկ պատճառով այն կարող է զգալիորեն ավելի երկար տևել: Հետազոտության անցկացման ժամանակն իր մեջ ներառում է նաև հետազոտությանը պատրաստվելու ժամանակահատվածը:

Կա՞ արդյոք տարբերություն ՄՌՏ-ի և ՀՏ-ի միջև:

ՀՏ-ի և ՄՌՏ-ի միջև տարբերությունները բավականին շատ են: Մեթոդների հիմքերում ընկած են տարբեր ֆիզիկական երևույթներ: ՀՏ-ի ժամանակ օգտագործվում է ռենտգեն ճառագայթումը: ՄՌՏ-ի մեթոդի հիմքում մագնիսական դաշտն է: Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները:

ՄՌՏ-ի հիմնական առավելություններն են՝

  • ՄՌՏ-ն սկանավորում է օրգանիզմի փափուկ հյուսվածքները, ինչիսիք են մկաննրը, անոթները, ուղեղը, նյարդերը, միջողային սկավառակները և այլն:
  • ՄՌՏ ավելի ինֆորմատիվ է ուռուքների և ուռուցքանման գոյացությունների հայտնաբերման, գլխուղեղի և ողնուղեղի պաթոլոգիաների և կաթվածքների հայտնաբերման համար:
  • ՄՌՏ չի ճառագայթում մարդու օրգանիզմը, հետևաբար ՄՌՏ-ի կրկնակի անցկացման սահմանափակումներ չկան:
Ինչի՞ համար է պետք կոնտրաստ նյութը:

Կոնտրաստ նյութը դա հատուկ լուծույթ է, որն իր մեջ պարունակում է պարամագնիտային նյութ: Այն ներարկվում է ներերակային եղանակով և չի առաջացնում կախվածություն:

Կոնտրաստ նյութն օգտագործվում է օրգանիզմի տարբեր հյուսվածքների և օրգան համակարգերի տեսանելիության լավացման նպատակով: Այն բժշկի կողմից օգտագործվում է , այն ժամանակ, երբ հարկավոր է բարելավել հետազոտության ինֆորմատիվությունը՝ պաթոլոգիայի կասկածը հաստատելու կամ հերքելու նպատակով:

Կոնտրաստ նյութն ավելի հաճախ օգտագործվում է ուռուցքային հիվանդությունների զարգացման կասկածի դեպքում: Կոնտրաստ նյութով ՄՌՏ-ի դեպքում կարելի է տեսնել 3մմ-ից սկսած ուռուցքները, այնինչ առանց կոնտրաստ նյութի՝ 10մմ-ից: Կոնտրաստ նյութով ՄՌՏ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում:

Ինչքա՞ն ժամանակ հետո պատրաստ կլինեն ՄՌՏ հետազտության արդյուքները

Պլանային հետազոտության դեպքում պատասխանը պատրաստ է լինում հետազոտությունից 30-60 րոպեի ընթացքում: Դժվար կամ ավելի մանրակրկիտ ախտորոշման կարիք ունեցող դեպքերում գործընթացըւ կարող է տևել մեկ օր:

Ի՞նչ է տրվում պացիենտին հետազոտությունից հետո, ի՞նչն է մտնում հետազոտության արժեքի մեջ:

ՄՌՏ հետազոտության արդյունքներն իրենց մեջ ներառում են՝

  • Հետազոտության ենթարկված հատվածի հատուկ ժապավենի վրա տպված պատկեր:
  • Բժշկի կողմից գրված եզրակացություն: Այս տվյալները ներառված են ՄՌՏ-ի արժեքի մեջ:

Բժշկի կամ պացիենտի ցանկությամբ հետազոտությունը կարող է ձայնագրվել՝

  • Ֆլեշ քարտի վրա:
  • CD կրիչի կամ
  • հավելյալ ռենտգեն ժապավենի վրա:

Վերջիններիս արժեքը գոյանում է կրիչի և այն ծրագրի ինքնարժեքից , որով կարելի է դիտել հետազոտության ձայնագրությունը:

Ինչպես նաև, ցանկության դեպքում հետազոտության արդյունքները սկանավորված տարբերակով կարող են ուղարկվել պացիենտի էլ. հասցեին:

Կա՞ արդյոք բժշկի խորհրդատվություն (վճարովի թե՞ անվճար)

Հետազոտությունից հետո Դուք կարող եք անվճար խորհրդակցել այն բժշկի հետ, ով անցկացրել է հետազոտությունը: Ինչպես նաև կարող եք գրանցվել բժիշկ-էքսպերտների խորհրդատվության համար:

Ի՞նչ նախապատրաստական միջոցառումներ են պետք իրականացնել հետազոտությանը պատրաստվելու համար:

ՄՌՏ-ի իրականացումը, շատ դեպքերում, հատուկ պատրաստվածություն չի պահանջում: Սակայն, դրա հետ մեկտեղ, ՄՌՏ անցնելու համար պետք է հետևել մի շարք պարզ կանոնների՝

  • Հետազոտության ընթացքում պացիենտը գտնվում է ուժեղ մագնիսային դաշտում, այդ պատճառով պետք է բացառել հագուստի վրա մետաղական իրերի առկայությունը (կոճակ, զարդ, ճարմանդ և այլն):
  • Հետզոտությունից առաջ պետք է հանել բոլոր զարդերը (պիրսինգ, մատանիներ, ականջօղեր, թևնոցներ, ակնոցներ, ինչպես նաև էլեկտարկան սարքերը, պլաստիկ և մագնիսային քարտերը, բանալիներ, գրիչ և այլն):
  • Բժշկին պետք է պատմել մարմնում առկա մետաղական սարքերի մասին (պրոթեզներ, շտիֆտնել և այլն):
  • Բժշկին պետքէ պատմել լսողական ապարատ օգտագործելու մասին:
  • Փակ տարածությունից վախի դեպքում ևս պետք տեղկյակ պահել բժշկին:
  • Որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտության դեպքում պետք հետզատությունից 2-3 ժամ առաջ չուտել և չխմել;
  • Փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ, հետազոտությունից 40 րոպե առաջ պետք մի քանի բաժակ ջուր խմել:
  • Կրծքագեղձերի ՄՌՏ հետազոտությունն իրականացվում է դաշտանային ցիկլի 8-12 –րդ օրը, հորմոնալ թերապիա անցնելուց հետո ՄՌՏ-ն իրականացվում է ոչ շուտ քան թերապիայից 6-8 շաբաթ հետո: Պացիենտի կուծքը պետք է լինի 4-րդ չափից ոչ մեծ:
Կարելի է արդյոք հղիներին անցնել ՄՌՏ հետազոտություն:

Հղիության առաջին եռամսյակում ՄՌՏ հետզոտությունը ցանկալի չէ: Սակայն բարդ պաթոլոգիայի կասկածի դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ անցնել հետազոտությունը նաև այդ ժամանակաշրջանում: Հղիների համար հետազոտության վատ ազդեցություն բժիշկների կողմից չի ֆիքսվել: Հղիության 3-րդ շաբաթից հետո կարելի է անցնել ՄՌՏ հետազոտություն:

Ի՞նչ օրգաններ կարելի է հետազոտել ՄՌՏ հետազոտության միջոցով:

Օրգանների ՄՌՏ հետազոտությունը թույլ է տալիս բացհայտել պաթոլոգիաները և դրանց զարգացումը՝ առանց ներքին միջամտության: ՄՌՏ-ն թույլ է տալիս հետազոտել՝

  • Գլխուղեղը, հիպոֆիզը
  • Հարքթային խոռոչները և ակնագնդերը
  • ներքին ականջի օրգանները
  • սիրտը և անոթները
  • փոքր կոնքի օրգանները
  • որովայնի խոռոչի և հեորովայնամզային հատվածի օրգանները
  • կրծքագեղձերը
  • հոդերը
  • ոսկորները և միջողային սկավառակները և այլն:
Կարելի՞ է արդյոք անցնել բոլոր օրգան համակարգերի ՄՌՏ հետազոտություն միանգամից:

Ներկայումս ամբողջ օրգանիզմի ՄՌՏ հետազոտության անցկացման մեթոդիկա գոյություն չունի:

Դրա փոխարեն կարելի է միանգամից անցնել մի քանի օրգան համակարգի ՄՌՏ հետազոտություն՝ օրգանիզմի առողջական վիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար:

Կարելի՞ է արդյոք անցնել անվճար հետազոտություն:

Մեր ցանցի կենտրոնների մեծամասնությունը հետազոտությունն իրականցնում են բժշկական ապահովագրության ծրագրի շրջանակներում: Պարտադիր բժշկական ապահովագրությամբ հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ է՝

  • ճշտել այդ հնարավորությունը կենտրոնի ադմինիստրատորից
  • Տեղամասային պոլիկլինիկայի բուժող բժշկից կամ ստացիոնարի բուժող բժշկից ստանալ համապատախան ուղեգիր (բժշկական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով):
  • Անհրաժեշտ է գրանցվել հետազոտության համար

Բժշկական ապահովագրության շրջանակներում ՄՌՏ-ն նշանակվում է մեկ մասվա ընթացքում:

Ինչպիսի՞ն է տոմոգրաֆը (բաց, փակ, հզորությունը, ինչ մակնիշի է)

ՙՙՄՌՏ էքսպերտ՚՚ ախըտորոշիչ կենտրոնների ցանցում օգտագործվում են՝

  • էքսպերտ կարգի բարձ որակի տոմոգրաֆներ,
  • Աշխարհում բժշկական տեխնիկայի արտադրման առաջատարներ Siemens և Phillips ֆիրմաների տորոգրաֆներ:
  • Տոմոգրաֆների հզորությունը՝ 1-ից 3 տլ
  • Փակ և կիսափակ տեսակի տոմոգրաֆներ:
Կարելի՞ արդյոք անցնել ՄՌՏ հետազոտություն առանց բժշկի ցուցումի:

Այո, հնարավոր է անցնել ՄՌՏ քժհետազտություն առանց բժշկի ցուցումի, սակայն պետք է հստակ իմանալ որ հատվածն է անհրաժեշտ հետազոտել: Մեր ադմինիստրատորները միշտ կօգնեն ընտել հետազոտության ճիշտ տեղը՝ ելնելով Ձեր գանգատներից:

Ի՞նչ է պետք ուենալ հետազոտության ժամանակ:

ՄՌՏ հետազոտություն անցնելու համար պետք է ունենալ՝

  • Անձը հաստատող փաստաթղթեր
  • բժշկի կողմից տրված ուղեգիր, եթե առկա է
  • գումար
  • առանց մետաղական առարկաների հագուստ
Պե՞տք է արդյոք նախապես գրանցվել, թե հնարավոր է գալ և միանգամից անցնել հետազոտությունը:

Հետազոտության համար պետք գրանցվել հետազոտությունից մեկ օր առաջ: Գրանցվել կարելի է նաև ախտորոշիչ կենտրոնի կայք-էջի միջոցով կամ զանգահարելով կենտրոնի հեռախոսայամարին:

Ինչպիսի՞ զեղչեր են գործում:

Զեղչեր կարող են տրամադրվել՝

  • Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
  • բուժաշխատողներին և բնակչության յալ սոցիալական խմբերին:

ԻՆչպես նաև կարող են գործել հատուկ ակցիաներ կոմպլեքս հետազոտությունների դեպքում և տոնական օրերին:

Զեղչերի և ակցիաների մասին հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել կենտրոնի ադմինիստրատորներին:

Եթե դուք չգտաք Ձեր հարցի պատասխանը, ապա գրեք մեզ: